Անցաշ շաբաթ` հունիսի 17-ից 23-ը Կանտրոնական բանկը արտարժույթի շուկայից գնել է 5.5 մլն դոլար: Սա երևում է ԿԲ հրապարակած տվյալներից:
Նախորդող շաբաթում ևս ԿԲ-ն արտարժույթի շուկայից դոլար էր գնել` 4 մլն, ինչը ԿԲ-ն զսպում է դոլարի արժեզրկումը: Այսինքն` դրամի արժևորման ուղղությամբ շուկայի ճնշումներն ուժեղացել են, ուստի ԿԲ-ն փորձում է թույլ չտալ դրամի կտրուկ արժևորում և հարթեցնում է կուրսի տատանումները:
Նշենք նաև, որ հունիսի առաջին շաբաթում ԿԲ-ն գնել էր 0.5 մլն դոլար, իսկ մայիս ամսին արտարժույթի շուկայում ոչ մի գործարք չէր իրականացրել: