Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ապագայի շուրջ վերջնական որոշում կկայացնի առաջիկա օրերին: Bild-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է դորտմունդյան ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն արդեն մի քանի ամիս է մերժում է «Բորուսիա»-ի՝ նոր պայմանագրի առաջարկը: Մխիթարյանը բազմաթիվ առաջակներ ունի եվրոպական առաջատար ակումբներից:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուս»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:





































