Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել և կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
49 կգ քաշային Արսեն Աբգարյանը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Վոլոդյա Մնացականյանին, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն էլ առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:










































