Հալեպի Բարքում և Իքարդա բնակավայրեր են մտել «Ջեբհաթ ան-Նուսրայի» ավելի քան 100 ահաբեկիչ՝ ծանր սպառազինությամբ: Այս մասին ասված է Սիրիայում հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի տեղեկագրում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Տեղի բնակիչները հայտնել են, որ Հալեպի գավառի Բարքում և Իքարդա բնակավայրեր են ժամանել «Ջեբհաթ ան-Նուսրայի» ավելի քան 100 ահաբեկիչ՝ ծանր սպառազինությամբ: Տեղեկություններ են ստացվել նաև ահաբեկիչների ռազմական պատրաստությունների մասին Հալեպի Էլ-Էս և Էլ-Հադեր բնակելի կետերում՝ ահաբեկչություններ և ակտիվ ռազմական գործողություններ կատարելու նպատակով»,- ասված է փաստաթղթում:









































