«Եվրո-2016»-ի խմբային փուլի 1-ին տուրի Անգլիա-Ռուսաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Խաղի հաշիվը բացեցին անգլիացիները: 73-րդ րոպեին Էրիկ Դայերը տուգանային հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Ռուսաստանի հավաքականը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում պաշտպանվում էր: Սակայն խաղի ավելացված 2-րդ րոպեին Դենիս Գլուշակովը դարձավ գոլի հեղինակ` փրկելով իր թիմը պարտությունից:
«Եվրո-2016». B խումբ
Անգլիա – Ռուսաստան՝ 1:1
Դայեր (73’) – Բերեզուցկի (90’+2’)









































