Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Կառլես Պույոլը հուսով է, ազգային թիմը հաջող ելույթ կունենա Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում:
«Հուսով եմ` Իսպանիայի ընտրանին առնվազն եզրափակչի ուղեգիր կնվաճի: Մեծ նշանակություն ունի խաղացողների ֆիզիկական վիճակը: Իսպանիան հիանալի թիմ ունի` գերազանց ֆուտբոլիստներով:
Մենք հաղթահարել ենք սերունդների փոփոխության փուլը: Դա բնության օրենք է: Իսպանիայի հավաքականի կազմում կան նաև շատ փորձառու ֆուտբոլիստներ` Կասիլյասը, Պիկեն, Բուսկետսը, Ռամոսը, Ինիեստան, Ֆաբրեգասը, Սիլվան: Նրանց միացել են տաղանդավոր երիտասարդներ: Այնպես որ, ամեն ինչ լավ կլինի»,- Marca-ն մեջբերում է Պույոլի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի շրջանակներում առաջին խաղը Իսպանիայի հավաքականը կանցկացնի երկուշաբթի` Չեխիայի ընտրանու դեմ:





































