TASS-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունիսի 13-ին կհանդիպի շվեյցարացի օդագնացներ Անդրե Բորշբերգի և Անդրե Պիկարի հետ, որոնք կավարտեն աշխարհի շուրջ ճանապարհորդությունը արևային մարտկոցով Solar Impulse 2 փորձնական ինքնաթիռով:
Հանդիպումը պլանավորվում է անցկացնել Նյու Յորքում Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում, հայտնել են ՄԱԿ-ի մամլո ծառայությունում:
Ճանապարհին օդագնացները իրականացրել են վաղեմի երազանքը` թռիչք են կատարել Ազատության արձանի վրայով:




































