Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը վստահ է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան չկարողացավ բացահայտել իր ամբողջ ներուժը Ռումինիայի ընտրանու դեմ խաղում:
«Ակնհայտ է, որ Պոգբան կարող է ավելի լավ խաղալ: Նա գերազանց խաղային որակներ ունի: Չեմ ցանկանում շատ ճնշում գործադրել, բայց իր ներուժով Պոլը կարող է շատ ավելի մեծ ներդրում ունենալ թիմի հաջողության գործում»,- France Football-ը մեջբերում է Դեշամի խոսքերը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլի Ռումինիայի հավաքականի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում Պոգբան փոխարինվել է:







































