Իրանը Եվրոպա նավթ արտահանելու պայմանագրեր է կնքել իսպանական, իտալական և հունական ընկերությունների հետ, շաբաթ օրը հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության տնօրեն Մոհսեն Կամսարին:
«Իրանը նավթի վաճառքի պայմանագրեր է կնքել իտալական (Saras), իսպանական (Repsol) և հունական (Hellenic Petroleum) ընկերությունների հետ»,- Կամսարիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը:
Նա նաև նշել է, որ ներկա պահին բանակցություններ են վարվում նավթային հսկաների հետ, այդ թվում Shell ընկերության, որի հետ իրանյան կողմը հույս ունի պայմանագիր կնքել մոտ ժամանակներս:









































