Քննություններին պատրաստվելու ժամամակ կաևոր է հավասարակշռել սնունդը` օրգանիզմին ապահովելով անհրաժեշտ վիտամիններով և միկրոտարրերով, իսկ քննության օրը առավոտյան նախաճաշել սպիտակուցներով և բջջանյութով հարուստ մթերքներով: Այդ մասին Golos.ua-ին հայտնել է դիետոլոգ Լյուդմիլա Բաբիչը:
«Մենք ուղղակիորեն կախված ենք այն բանից, թե ինչ ենք ուտում, – բոլոր միկրոտարրերը, վիտամինները, ճարպերը, սպիտակուցները, ածխաջրերը, որոնք մտնում են օրգանիզմ սննդի հետ, կարգավորում են այս կամ այն ֆունկցիան կամ պրոցեսը, որը տեղի է ունենում օրգանիզմում: Դրա համար, եթե դուք ցանկանում եք, որպեսզի քննության նախապարտաստումը հեշտ ընթանա, իսկ ողջ նյութը հեշտ հիշեք, հավասարակշռեք սնունդը, օգտագործեք ավելի շատ մրգեր և բանջարեղեն, շիլա, ցածր յուղայնությամբ միս և ձկներ: Քննությունից առաջ՝ երեկոյան ավելի լավ է ուտել օսլայով հարուստ ուտելիքներ՝ բրինձ, կարտոֆիլ և հաց, ցանկալի է ձավարեղեն: Նրանք ձեզ կապահովեն նաև ավելի խորը և մտավոր աշխատանքի համար օգտակար քնով: Ոչ մի դեպքում երեկոյան մի օգտագործեք սուրճ, թեյ կամ կոլա, քանի որ նրանք չեն թողնի դուք նորմալ քնեք: Իսկ բուսական թեյը կլինի շատ օգտակար»,- նշում է մասնագետը:
Քննությունից առաջ առավոտյան կերեք օրինակ՝ խաշած ձուկ, հավ, կաթնաշոռ կամ ձվածեղ: Լավ կլինի նախաճաշը ավելացնել մթերքներով, որոնք հարուստ են բջջանյութով:
Բուսակերների համար այդ դեպքում խորհուրդ է տրվում լոբի, մեղրով տոստ կամ մյուսլի:











































