Wednesday, 01 07 2026
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար

Լարված մթնոլորտ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցում. տնօրենը շահարկո՞ւմ է իր ՀՀԿ անդամ լինելը

Օրերս Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ բաց նամակ են հղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ պահանջելով, որ դպրոցի տնօրեն Լիլի Կիրակոսյանը ազատվի աշխատանքից: Նամակում ասվում է, որ տնօրենը դպրոցում անօրինություններ է կատարում, ուսուցիչներին առանձին-առանձին կանչում է իր առանձնասենյակ և ստիպում ստորագրել մի գրության տակ, որը վարկաբեկում է կոլեկտիվի անդամներից մեկին` Լիգիա Մելքումյանին:

Բաց նամակում ասվում է, որ դպրոցի տնօրենը շահարկում է իր ՀՀԿ անդամ լինելը և արհմիության փողերը գրպանելու համար մեղադրում դրա նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, նույն դպրոցի ուսուցչուհի Լիգիա Մելքումյանին:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց ինչպես տնօրենի, այնպես էլ ուսուցչուհու հետ: Մեզ հետ զրույցում Լիգիա Մելքումյանն ասաց, որ ինքն անտեղյակ է, թե ինչ ստորագրահավաք է կազմակերպվում դպրոցում, ինքը արհմիության փողերը չէր կարող գրպանել, որովհետև իր մոտ որևէ բանալի ի սկզբանե չի եղել, իսկ արհմիության գումարները եղել են չնչին. «Տնօրենի գալուց հետո վեցից ավելի ուսուցիչ է դուրս եկել դպրոցից: Ես էլ կարող եմ դուրս գալ, բայց մինչև ե՞րբ պետք է նահանջենք: Դպրոցում թիմ է ստեղծվել, և փորձում են խեղճացնել հազար տարվա ուսուցիչներին: Ինձ հետ կոնֆլիկտը սկսվեց այն ժամանակ, երբ սկսեցի պաշտպանել ուսուցիչներից մեկին, ով արդեն դուրս է եկել դպրոցից: Մինչ այդ շատ լավ հարաբերությունների մեջ էի տնօրենի հետ»:

Տիկին Մելքումյանն ասաց նաև, որ ինքը շատ կուզեր իմանալ, թե ով է անանուն նամակի հեղինակը. «Հետաքրքիր է՝ ինչի՞ տակ են ստիպված ստորագրել, որ հետո էլ փոշմանել են: Սա հո միջնադար չէ՝ եթե չէին ուզում, թող չստորագրեին»:

Տնօրեն Լիլի Կիրակոսյանն էլ մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ լարված իրավիճակը կուսակցական հողի վրա է ձևավորվել, պատասխանեց. «Քաղաքական քարոզչությունները դպրոցում արգելվում են, ես օրինապաշտ մարդ եմ և երբևիցե չեմ շահարկել կուսակցական պատկանելությունը, նման բան չի եղել դպրոցում, իսկ որ Լիգիան «Ժառանգության» ներկայացուցիչ է՝ փաստ է»:

Տիկին Կիրակոսյանը այլ մեկնաբանությունների փոխարեն մեզ ուղարկեց բաց նամակ, որն ուղղել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ՀՀ զլխավոր դատախազությանը, ՀՀ քննչական գլխավոր վարչությանը, GAlla TV կայքի տնօրինությանը:

ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանին
ՀՀ զլխավոր դատախազությանը
ՀՀ քննչական գլխավոր վարչությանը
GAlla TV կայքի տնօրինությանը
ք. Աշտարակի Ն. Սիսակյանի անվան
№ 5 ավագ դպրոցի
Անձնակազմին՝
ք. Աշտարակի Ն. Սիսակյանի անվան
№ 5 ավազ դպրոցի տնօրեն
Լիլի Կիրակոսյանից

Բաց նամակ

Հարգելի վերադաս մարմնի ներկայացուցիչներ, օրինապահներ, լրատվամիջոցներ և գործրնկերներ.
հաշվի առնելով վերջին ժամանակներս Աշտարակի Ն. Սիսակյանի անվան № 5 ավագ դպրոցի իմ գործունեության, ինչպես նաև իմ անվան հետ կապված համացանցում ի հայտ եկած շահարկումները, ստահոդ հայտարարություններն ու անհիմն մեղադրանքները՝ իմ քաղաքացիական, իրավական, ինչպես նան բարոյական պարտքն եմ համարում տալ որոշ պարզաբանումներ և մեկնաբանություններ:

2011թ.-ին ստանձնելով Աշտարակի № 5 դպրոցի տնօրենի պաշտոնը, դպրոցր րնդունել եմ անմխիթար, աղքատ նյութատեխնիկական և մանկավարժական աշխատանքի ոչ համակարգված կազմակերպման վիճակում, սակայն համեմատաբար կարճ ժամանակահատվածում կարողացել եմ ներդնել ՀՀ ԿԳՆ բոլոր պահանջվող նորմատիվները՝ ապահովելով թե՛ կազմակերպչական, թե՛ ուսումնական գործրնթացի հարթ և թափանցիկ ընթացքը:

Մանրամասնելով՝ ցանկանում եմ նշել, որ իմ անձնական նախաձեռնությամբ ներդրվել է մինչ այղ գոյություն չունեցող տեսահսկման համակարգ, որը սրերով ընդունվեց մի շարք անբարեխիղճ և անպարտաճանաչ մանկավարժների և այլ աշխատակիցների կողմից, սակայն դրա ներդրման շնորհիվ գրեթե վերացան ուշացումները և բացակայությունները թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից, ինչպես նաև վերացան անկարգության և խուլիգանության փորձերը:

Չէի ցանկանա, բայց տվյալ պարագայում հարկ եմ համարում նշել, որ, լինելով նյութապես ապահով րնտանիքից, ներդրել եմ սեփական ֆինանսական և այլ նյութական միջոցներ դպրոցի վերանորոգման աշխատանքներում՝ այդպիսով բացառելով որևէ կախվածություն կամ փոխկապակցում դպրոցի ֆինանսական միջոցների տնօրինմանը ներգրավված որևէ անձի հետ, այդ թվում՝ արհմիության, որի գործունեությունր եղել և մնում է բավականին ստվերային, ինչին կխնդրեի ուշադրություն դարձնեին օրինապահ պատկան մարմիններր:

Ցանկանում եմ հատուկ անդրադաոնալ galatv.am կայքում տեղ գտած անանուն նամակին և հիշեցնել թե՛ տվյալ կայքի տնօրինությանը, թե՛ նամակի իրական և թաքնված հեղինակներին, որ մեր ներկայիս իրականությունր 21-րդ դարի 2013 թվականն է, և խոսքի ազատության պայմաններում ընդունված չէ գրել անանուն նամակներ, հատկապես, եթե վստահ ես, որ տիրապետում ես հավաստի տեղեկությունների: Ավելին՝ քանի որ տվյալ կայքում անդրադարձ է եղել իմ բարոյական կերպարին, մարդկային և պրոֆեսիոնալ որակներին, որը ստվեր է նետում իմ անբասիր հեղինակության և բարի անվան վրա, պահանջում եմ ողջամիտ ժամկետում տեղադրել ապացույցների բացակայության վրա հիմնված մերժում կամ հրապարակել ինձ անհիմն մեղադրանքներ ներկայացրած անձանց անունները, որպեսզի նրանք օրենքի սահմաններում ապացուցեն իրենց մեղադրանքները, այլապես, օգտվելով իմ սահմանադրական իրավունքներից, հարցին կտրվի դատական րնթացք ընդդեմ galatv.aш կայքի՝ զրպարտության համար:

Հաշվի առնելով վերոհիշյալ բոլոր հանգամանքները, դպրոցի կոլեկտիվում առկա որոշակի լարվածությունը և գիտակցելով հնարավոր պառակտման վտանգը, որը կարող է անմիջական բացասական ազդեցություն ունենալ ուսումնական պրոցեսի, ներկոլեկտիվային հարաբերությունների և ընդհանուր բարոյահոգեբանական միջավայրի վրա, ես պատրաստ եմ հրաժարվել իմ զբաղեցրած պաշտոնից այն դեպքում, եթե ՀՀ ԿԳ նախարարությունը, օրինապահ մարմիններր կստեղծեն համապատասխան տնտեսաիրավական, մանկավարժական աշխատանքային խումբ/հանձնաժողով, որը կուսումնասիրի և գնահատական կտա դպրոցի վերջին 4-5 տարվա գործունեությանը, ինչր ցանկացած արդյունքի դեպքում անվերապահորեն րնդունելի կլինի իմ կողմից:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում