Թուրքիայի ռազմական ինքնաթիռները Դիարբեքիրի շրջանում հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ջոկատներին, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, հայտնում է Reuters-ը` հղում կատարելով զինվորական աղբյուրներին:
Նշվում է, որ մարտական ջոկատները նկատվել են անօդաչուների օգնությամբ: Նաև հաղորդվում է, որ թուրքական ինքնաթիռները հարձակվել են քրդական թիրախներին Սիիրտ և Հաքյարի շրջաններում, ինչպես նաև Իրաքի հյուսիսում նրանց բազաների վրա:
Թուրք զինվորականների տվյալներով` հունիսի 10-ին Հաքյարի շրջանում ՔԱԿ զինյալների հետ բախումների հետևանքով զոհվել է երկու թուրք զինվոր, չորսը վիրավորվել են:









































