«Երկար տարիներ են մենք ականատես ենք եղել և ականատեն ենք այժմ ևս, թե իշխող ռեժիմի գլխավոր մտահոգությունը որն է եղել. գլխավորապես մեկ մտահոգություն են ունեցել՝ իշխանությունը վերարտադրելը: Եվ այդ խնդիրը լուծելու համար կանգ չեն առել որևէ միջոցի առաջ, այդ միջոցների մեջ եղել է նաև մեր երկիրը մաս առ մաս վաճառելը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը,- Բոլորս այս տարիների ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես այդ մարդիկ, արտաքին գործոնը օգտագործելով, շահագործելով՝ մեր երկիրը մաս- մաս վաճառել ու կարողացել են պահել իրենց իշխանությունը: Այլևաս բան չի մնացել վաճառելու, հերթը հասել է Արցախին»: Ազատամարտիկը հավելեց, որ այս ամենի մասին խոսում է ամենայն պատասխանատվությամբ և ցավով:
«Սերժ Սարգսյանը իր իշխանությունը երկարացնելու նպատակով շահարկում է Արցախի խնդրի լուծումը՝ դրա դիմաց մեծ խոստումներ ստանալով, դրանց մեջ գոյություն ունեն նաև մեծ գումարներ, որոնց միջոցով նա պիտի կարողանա իր իշխանությունը երկարացնել»,- ընդգծեց Ժ. Սեֆիլյանը:
Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ իշխանությունները փորձել են քարոզչական միջոցներով ժողովրդին «մշակել» այնպես, որ մեծամասնությունը կողմ լինի ազատագրված տարածքները զիջելուն. «Սակայն այս ռեժիմին չի հաջողվել մեր ժողովրդին «մշակել»»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































