Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն աջակցության խոսքեր է հասցեագրել Դավիդ Դե Խեային: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Կարծում եմ` Դավիդը մեղավոր չէ: Ես հավատում եմ նրան: Բոլորս պետք է սատարենք Դե Խեային: Դավիդն ամեն ինչ բացատրել է, ներկայացրել անմեղության իր վարկածը և արել է դա շատ անկեղծ: Մնացածը մեր գործը չէ»,- ասել է մասնագետը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահը մեղադրվում է սեքսուալ բնույթի մի շարք հանցագործություններ կատարելու մեջ: Տեղեկությունների համաձայն` նա հեռացվել է ազգային թիմից և չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:









































