Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

Ռուս-ադրբեջանական կաթիլային տարբերակը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը մտնում է հունիսին Սարգսյան-Ալիև հանդիպման սպասման փուլ: Ամենայն հավանականությամբ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հովանու ներքո՝ Սանկտ Պետերբուրգում: Նրա խոսնակը հավանական է համարել այդ զարգացումը, թեև չի հայտարարել, որ կա հստակ և վերջնական պայմանավորվածություն: Սակայն, կարծեք թե առնվազն կա պայմանավորվածություն համանախագահ երկրների միջև, որ գործընթացի այս ռաունդը կանցնի Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո:

Այս հանգամանքը հազիվ թե ոգևորիչ լինի Հայաստանի համար: Համենայնդեպս, վերջին տարիների ընթացքում Ռուսաստանն իր թե՛ կովկասյան, թե՛ ղարաբաղյան քաղաքականությամբ հետապնդել է մի նպատակ՝ հայկական շահերի հաշվին սիրաշահել և Եվրասիական նախագծերի տիրույթ բերել Ադրբեջանին: Բաքուն լիովին հասկանալով Ռուսաստանի այս մտադրությունները, բավական հմտորեն խաղարկում է այս խաղաքարտը, ցույց տալով, որ պատրաստ է այդպիսի զարգացումների և կարող է ղարաբաղյան հարցում բեկման դիմաց համաձայնել ներգրավվել ռուսական կայսերական հավակնությունների շրջանակ:

Հավատո՞ւմ է Ռուսաստանը Բաքվի անկեղծությանը, թե՞ ոչ: Սա ասելը, իհարկե, դժվար է, թեև Մոսկվան ընտրություն չունի: Հավատա, թե ոչ, դա նվազագույն խնդիր է, որ Մոսկվան պետք է հետապնդի: Միևնույն ժամանակ, սակայն, դա նշանակում է, որ Ռուսաստանը չի գնա ղարաբաղյան հարցում փաթեթային բեկման: Ընդ որում՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը այդ մասին նաև հայտարարել է Վիեննայի հանդիպումից հետո: Եթե Ռուսաստանը գնա հարցը փաթեթային տարբերակով կարգավորելու որևէ քայլի, ապա դրանով նա ոչ թե ձեռք կբերի, այլ ուղղակի կկորցնի Ադրբեջանը:

Ստանալով այն, ինչ հնարավոր է, թեկուզ տվյալ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում՝ Ադրբեջանն անմիջապես ձեռնամուխ կլինի Արևմուտքի հետ իր բավականին փչացած հարաբերությունները կարգավորելուն և Ռուսաստանի հարցում կսկսի առավել անկաշկանդ և առավել սառը քաղաքականություն՝ բավարարվելով լոկ տնտեսական նախագծերի քննարկումներով: Մոսկվան դա գիտի, հիանալի պատկերացնում է և այդ պատճառով է, որ Լավրովը հայտարարում է Վիեննայից հետո, թե կարգավորումը պետք է փուլային լինի: Տվյալ դեպքում կարող ենք հասկանալ կաթիլային:

Ռուսաստանը փորձելու է կաթիլ-կաթիլ ինչ-որ բաներ առաջարկել Ադրբեջանին, ամեն կաթիլի դիմաց Ադրբեջանից ակնկալելով կոնկրետ քայլ դեպի Եվրասիական նախագծեր: Այսինքն՝ այստեղ ամենայն հավանականությամբ սպասվում է ռուս-ադրբեջանական բավականին մանրակրկիտ մի խաղ, որտեղ սեղանին, բնականաբար, լինելու են հայկական շահերը: Ի՞նչ կանի այս դեպքում Արևմուտքը: Այստեղ ակնհայտ է, որ ընդհանուր ռազմավարություն գոյություն չունի: Չնայած ԱՄՆ-ն ու Եվրոպան հանդես են գալիս հրադադարի պահպանման մեխանիզմներ ներդնելու օգտին, սակայն ակնհայտ է, որ նրանք մարտավարական այդ հարցում լինելով համակարծիք, այնուհանդերձ ընդհանուր ռազմավարության առումով ունեն լուրջ տարբերություններ: Դա արտահայտվում է նաև Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի հարցում:

ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում Եվրամիության երկրներին, մասնավորապես Ֆրանսիային ու Գերմանիային համոզելու, որ նրանք երկարաձգեն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները առանց վերապահումների: Մինչդեռ այդ ընթացքում Ֆրանսիայի Սենատը ընդունում է, թեև խորհրդատվական բնույթի, բայց հորդոր փաստաթուղթ կառավարությանը, որ աստիճանաբար թուլացնեն ՌԴ հանդեպ պատժամիջոցները: Միաժամանակ Եվրոպայից հնչում են հայտարարություններ այն մասին, որ պետք է միասնական Եվրամիություն-Եվրասիական միություն տնտեսական տարածություն ձևավորել: Իսկ ղարաբաղյան հարցը, մեծ հաշվով, հանդիսանում է Արևմուտք-Ռուսաստան հարաբերության բաղադրիչներից, ուղղություններից մեկը, և եթե կա ընդհանուր տարբերություն ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև ՌԴ հանդեպ վերաբերմունքի թեկուզ դինամիկայի մասով, այդ տարբերությունն անկասկած արտահայտվելու է նաև ղարաբաղյան խնդրում:

Ռուսաստանը, բնականաբար, կփորձի օգտագործել դա: Բանն այն է, որ Մոսկվան թեև չունի իր ռազմավարության արդյունավետ սպասարկման բավարար գործիքակազմ և ռեսուրսներ, այդուհանդերձ ունենալով այդ հստակ ռազմավարությունը մարտավարական առումով գործում է առավել արդյունավետ և օպերատիվ, քան ԱՄՆ-ը կամ Եվրոպան: Այստեղ առանցքային խնդիրներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ղարաբաղյան խնդրին նայում են շատ ավելի լայն համատեքստով, ըստ այդմ՝ ունեն օպերատիվ որոշումների և արձագանքների խնդիր: Ռուսաստանը դիտարկում է իրավիճակը առավել փոքր պրիզմայով ու ստանում մարտավարական առավելություն:

Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի մարտավարական առավելությունը թեև ինքնաբերաբար չի տալիս ռազմավարական հաջողության հիմքեր, այդուհանդերձ ստեղծում է բավական լարված և անկայուն վիճակ: ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար դա ճակատագրական ռիսկ չէ, իսկ ահա տարածաշրջանի համար ռիսկը իսկապես մեծ է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Իրանի հյուսիսի և Վրաստանի համար: Ըստ երևույթին, անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ևս սկսեն փոքր-ինչ ավելի նեղացնել խնդրի դիտարկման պրիզման՝ օպերատիվությունը բարձրացնելու և իրավիճակի կայունությունը մեծացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում