«Նապոլի»-ի նախագահ և սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը կատակով սպառնալիքներ է հղել թիմի հարձակվող Էդիսոն Կավանիին, ով դեռևս որոշում չի կայացրել իր մարզական ապագայի վերաբերյալ:
Դե Լաուրենտիսը, ով ավելի վաղ մերժել էր «Մանչեսթեր Սիթի»-ի առաջարկը, հայտարարել է, որ ֆուտբոլիստը պետք է կողմնորոշվի մինչև հուլիսի 20-ը:
«Կավանիի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է ավարտվի մինչև հուլիսի 20-ը: Եթե նա մինչ այդ չկողմնորոշվի իր ապագայի վերաբերյալ, ես կթռցնեմ նրա գլուխը»,- նշել է Դե Լաուրենտիսը:









































