Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Հայաստանում հարցվածների 61 տոկոսը դրական է վերաբերվում Մաքսային միությանը

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրեց «Եվրասիական զարգացման բանկի» պատվերով 2012-ին Խորհրդային Միության նախկին երկրներում 13.000 հոգու միջև իրականացված հարցման արդյունքները:

Ներառվել են հետևյալ հարցերը՝ ո՞ր երկրի ապրանքներն եք հիմնականում գնում, որտե՞ղ եք նախընտրում ապրել, որտե՞ղ եք ցանկանում ներդրումներ ունենալ, որտե՞ղ եք լինում, որտե՞ղ եք ուզում հանգստանալ, ո՞ր երկրի մշակույթն է հետաքրքիր, ո՞վ է մեզ ընկեր, ով՝ թշնամի և այլն:

Հայաստանում հարցվածների 28 տոկոսը, պատասխանելով՝ ո՞ր երկրների ապրանքները կցանկանաք գնել և որի՞ն եք ավելի շատ վստահում. նշել է նախկին Խորհրդային Միության երկրների արտադրանքը: 46 տոկոսը նշել է որ կուզենար ներդրումներ անել Ռուսաստանում, 36 տոկոսը՝ եվրոպական երկրներում:

Հայաստանում հարցվածների 61տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում Մաքսային միությանը, 26 տոկոսը նշել է, որ անտարբեր է, այդ հարցն իրեն չի հետաքրքրում, և միայն չորս տոկոսն է բացասական վերաբերվում։ Վրաստանում հարցվածների 30 տոկոսն է դրական վերաբերում, այսինքն մեզ մոտ ցուցանիշը կրկնակի է:

Հարցմանը մասնակցած հայաստանցիների 41 տոկոսը նշել է, որ կուզենար սովորել եվրոպական երկրներում, 18 տոկոսը՝ Ռուսաստանում:

Հայաստանում հարցվածների 90 տոկոսը նշել է, որ մեզ բարեկամ երկիր համարում է Ռուսաստանը, իսկ թշնամի երկիր 94 տոկոսը համարում է Ադրբեջանը: Հարցվածների 88 տոկոսը ռազմական դաշնակից համարում է Ռուսաստանը: Վրաստանում հարցվածների 78 տոկոսը վտանգ է զգում Ռուսաստանից:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համար սա զարմանալի ցուցանիշ չէ: Նա օրինակ բերեց, երբ 97-ին մեկ միլիոնից ավելի ստորագրություն հավաքվեց, որ Հայաստանը միանա Ռուսաստանին. «Մարդը ստորագրություն է տվել, որ չի ուզում անկախ լինել»,- ասաց նա:

Սերգեյ Շաքարյանցի խոսքերով՝ բավական օբյեկտիվ ցուցանիշներ են, քանի որ մեր բնակչության մեծամասնությունն անկախության վերականգնումից հետո՝ քսան տարուց ավելի, ազատություններից չի օգտվել, լավ կյանք չի տեսել. ինչո՞ւ պետք է նա վստահի վաղվա օրվան, դրա համար մարդը գնում է այն երկրներ, որոնց վստահում է:

Ս. Շաքարյանցը նշեց, որ կասկածում է, թե հնարավորություններ ունենալու դեպքում մարդիկ կգնային Եվրոպա, քանի որ մարդիկ կգնան այն երկրներ, որտեղ քաղաքացիության, ինչպես նաև լեզվի խնդիր չի լինի:

«Դրա համար նստում են ավտոբուս, գնում Մինվոդի, դրանից հետո տեսնում որտեղ գնալ»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր բնակչությունը չի մեկնում ԵՄ երկրներ՝ տգետ չէ, տեսնում է, որ Եվրամիությունը խորապես ճգնաժամ է ապրում, ինչպես Հունաստանում, Կիպրոսում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ում հետ համաձայնագիր կնքել՝ Մաքսային միության, թե ԵՄ-ի, Սերգեյ Շաքարյանցն ասաց, որ կնախընտրեր դեռևս ոչ մեկի հետ չմերձենալ, շարունակել մնալ նույն կարգավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում