Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ներկայացուցիչ Յունուզովիչը հաստատել է բոսնիացի ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին լուրերը:
««Յուվենտուս»-ն ամեն ինչ արեց Պյանիչի տրանսֆերը գնելու համար: Գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 38 միլիոն եվրո: Կարծում եմ՝ առաջիկա օրերի ընթացքում ամեն ինչ կհաստատվի պաշտոնապես», – նշել է Յունուզովիչը:
Նշենք, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Չելսի»-ն:








































