Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդհատել է բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի թաղման համար ԱՄՆ այցելությունը կազմակերպիչների հետ ունեցած տարաձայնության պատճառով, հայտնում է ABC News-ը:
Թուրքական Hurriyet պարբերականը գրում է, որ նախագահի դժգոհությունը պայմանավորված է եղել նրանով, որ արարողության կազմակերպիչները նրան թույլ չեն տվել Ալիի դագաղը ծածկել մուսուլմանական սուրբ Կաաբայի պատկերով կտորով, ինչպես նաև հրաժարվել են թաղման ընթացքում կարդալ Ղուրան` Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի խնդրանքով:
Պարբերականը նշում է, որ Էրդողանի Լուիսվիլ ժամանման պահին տեղի է ունեցել վեճ նրա թիկնապահների և ԱՄՆ հատուկ ծառայության գործակալների միջև:




































