Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ՝ Թուրքիայի նախագահի ավտոմեքենայի տեղի պատճառով:
Երբ Էրդողանը լքել է հյուրանոցը և նստել մեքենան, որպեսզի գնա Մուհամեդ Ալիի մշակութային կենտրոն, ամերիկյան հատուկ ծառայության աշխատակիցը, արձանագրության համաձայն, պատրաստվել է կանգնել Թուրքիայի նախագահի հետևից փակվող դռան մոտ:
Էրդողանի թիկնապահներից մեկը ցանկացել է կանգնել նույն տեղում, սակայն նրան փորձել են խանգարել: Միայն հատուկ ծառայությունների մյուս ներկայացուցիչների միջամտությունից հետո է հաջողվել կարգավորել կոնֆլիկտը:
Էրդողանն ԱՄՆ Կենտուկի նահանգ է ժամանել լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար: Սակայն նա ԱՄՆ-ը կլքի նախատեսված ժամկետից մեկ օր շուտ, իսկ բռնցքամարտիկի հուղարկավորությանը այդպես էլ չի մասնակցի: Դա կապված է այն բանի հետ, որ հուղարկավորության հետ կապված թուրքական կողմի մի շարք առաջարկներ մերժվել են միջոցառման կազմակերպիչների կողմից:








































