Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը վիճել է տղամարդու հետ, ով եղել է իրենից մոտավորապես կրկնակի ծանր և խոշոր։ Դեպքը տեղի է ունեցել Քլիվլենդում՝ հայտնում է TMZ պորտալը։
Մոտ 2 մետր հասակով աֆրոամերիկացի Լամոնտ Ռիչմոնդը դիմավորել է աստղին հյուրանոցի մոտ։ Բիբերը քաղաք էր ժամանել՝ մասնակցելու «Քլիվլենդ» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» բասկետբոլային թիմերի հանդիպմանը։ Դրանով պետք է ավարտվեր Բասկետբոլային ազգային ասոցիացիայի լիգան, որում հաղթանակել է տեղի թիմը։
Տղամարդը դիմել է երգչին՝ ինքնագիր տալու խնդրանքով։ Ի պատասխան Բիբերն ասել է. «Այսօր ոչ մի ինքնագիր»։ Բացի այդ, նա ոչ նորմատիվ բառապաշար է օգտագործել, նույնիսկ բռունցքով հարվածել է տղամարդուն։ Րոպեներ անց Բիբերը հայտնվել է հատակին։
Ծեծկռտուքի ականատեսները փորձել են կանգնեցնել ակնհայտ հարբած երգչին, սակայն չեն կարողացել կանխել միջադեպը։ Լամոնտը հաստատում է, որ եթե գործի դներ ողջ ուժը, հեշտությամբ կսպաներ երգչին։ Տղամարդը ծրագրում է դատի տալ Բիբերին։









































