«Եվրո-2016»-ից առաջ Պորտուգալիայի հավաքականը Ֆրանսիայում անցկացրել է առաջին մարզումը: Թիմի մարզմանը մասնակցել է նաև հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալ»-ի առաջատարին տեսնելու համար երկրպագուները տրիբունաներում տեղ են զբաղեցրել մարզման մեկնարկից 5 ժամ առաջ: Ընդհանուր առմամբ, մարզմանը հետևել է 1033 երկրպագու:
Ֆուտբոլիստների մի մասը 40 րոպե են անցկացրել խաղադաշտում, մյուս մասը շարունակել է մարզումը:









































