Սպիտակ տունն աջակցության խոսքերով է հանդես եկել ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշմամբ մարդկանց հասցեին: Համապատասխան գրառումը հրապարակվել է ԱՄՆ նախագահի նստավայրի թվիթերյան միկրոբլոգում:
«Ամերիկայի լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալները և տրանսգենդերներն օգնել են մեր հասարակությունն ավելի լավը դարձնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից՝ միկրոբլոգում հրապարակվել են ծիածանի գույներով զարդարված Սպիտակ տան լուսանկարներ:









































