ԱՄՆ-ը «խիստ ցավալի» է անվանել Հոնկոնգի իշխանությունների գործողությունները, որոնք թույլ են տվել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին առանց խոչընդոտների լքել տարածաշրջանը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնյաներն ընդգծել են, որ Վաշինգտոնն իրականացրել է երկկողմ համաձայնագրերով նախատեսված բոլորը ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ էին Հոնկոնգում Սնոուդենին ձերբակալելու և նրա էքստրադիցիայի հարցը քննարկելու համար: ԱՄՆ-ը կապվել է Չինաստանի ինքնավար տարածաշրջանի իշխանությունների հետ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Սնոուդենն այնտեղ է թաքնվում:
Այս առնչությամբ Հոնկոնգի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել: Ավելի վաղ տարածաշրջանի կառավարությունը հայտարարել էր, որ չունի որևէ իրավական հիմք՝ թույլ չտալու համար, որ Սնոուդենը լքի տարածաշրջանը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության համացանցային լրտեսումների մասին տեղեկությունների 29-ամյա գաղտնազերծողը հունիսի 23-ին Մոսկվա է ուղևորվել: Գիշերը նա անցկացրել է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման տերմինալում, իսկ այսօր կուղևորվի Հավանա:








































