Եգիպտոսի Լուքսորի նոր նահանգապետ Ադել Ալ-Հայաթը անցած շաբաթ այդ պաշտոնում նրա նշանակման դեմ բողոքի ճնշման տակ հրաժարական է տվել:
Նա զինված ծայրահեղական «Ալ-Համա Ալ-Իսլամիա» խմբավորման անդամ է, որի գրոհայինները 1997թ. Լուքսորի տաճարներից մեկի մոտակայքում սպանել են 58 զբոսաշրջիկների: Այդ ժամանակվանից սկսած՝ այս կազմակերպությունը հրաժարվել է պայքարի բռնի մեթոդներից:
Ավելի վաղ Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խեշամ Զազան, ի նշան Ալ-Հայաթի նշանակման դեմ բողոքի, հրաժարական էր տվել: Նա նախագահ Մուրսիին զգուշացրել էր այն լուրջ հետևանքների մասին, որոնք սպառնում են եգիպտական զբոսաշրջության ոլորտին:
Հրաժարականից առաջ Լուքսորի նահանգապետը մամլո կոնֆերանս է անցկացել, որի ժամանակ ԶԼՄ-ներին մեղադրել էր իր դեմ կազմակերպած անարդար քարոզչության մեջ: Ադել Ալ-Հայաթը հերքել է այն տեղեկատվությունը, թե ինքն անձամբ է մասնակցել զբոսաշրջիկների սպանությանը:








































