Կազանի դաշնային համալսարանի և Գերմանիայի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի գիտնականները կատարել են ժանտախտի բակտերիայի անալիզ՝ վերցված Իսպանիայում, Թաթարստանում և Գերմանիայում գտնվող XIV–XVI դարերի գերեզմաններից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Host & Microbe պարբերականում:
Պատմական ժանտախտի երեք վերակառուցված գենոմների (Yersinia pestis բակտերիաներ) վերլուծության արդյունքում ստացվել են նրանց միջև սերտ փոխադարձ կապերի մասին տվյալներ: Դեռ ավելին՝ ժամանակակից հարուցիչների համեմատական անալիզը ցույց է տվել, որ բազմաթիվ պատմական և ժամանակակից համաճարակները առաջացել են նույն բակտերիաներից:
Հետազոտողների հիմնական եզրակացությունը բխել է Բոլգար քաղաքից՝ ժանտախտի բակտերիայի վերլուծությունից, որը գտնվում է ժամանակակից Ռուսաստանի տարածքում: Հայտնաբերվել է այդ բակտերիայի մեծ նմանությունը Լոնդոնի ժանտախտի հարուցիչի հետ «սև մահվան» ժամանակաշրջանում, ինչպես նաև ժամանակակից բակտերիաների հետ:
Անալիզը նաև ցույց է տվել, որ այսօր Չինաստանում գոյություն ունի մի քանի «ժանտախտի գիծ», սակայն միայն մեկ բակտերիա է XIX դարում լքել հարավարևելյան Ասիան և արագ տարածվել ողջ աշխարհում: Այսպիսով, հենց Ռուսաստանի տարածքի ժանտախտի բակտերիան կարելի է համարել հիվանդության ժամանակակից հարուցիչների նախածնողը:









































