Իտալական «Յուվենտուս»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում:
«Անհանգստանալու որևէ պատճառ չկա: Ես պայմանագիր ունեմ «Յուվենտուս»-ի հետ, երջանիկ եմ զգում ինձ այստեղ:
Կենտրոնացած եմ միայն Եվրոպայի առաջնության վրա և չեմ մտածում այլ հարցերի մասին: Ես «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ եմ», – ասել է Մորատան:
Հիշեցնենք, որ Ալվարո Մորատայի անունը վերջին շրջանում բավականին շատ է կապվում իր նախկին ակումբի՝ Մադրիդի «Ռեալ»-ի հետ:









































