Իրանի խորհրդարանի վերլուծական կենտրոնի ղեկավար Քասեմ Ջալալին հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը հնարավոր է լուծել տարածաշրջանային մակարդակով՝ տեղեկացնում է Fars գործակալությունը: Նրա կարծիքով՝ հիմնախնդրի լուծմանը պետք է հասնել հարևան երկրների և խնդրահարույց տարածքներին մոտ գտնվող պետությունների միջոցով:
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական բանակցությունների միջոցով, և խնդիրը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները»,- հայտարարել է Ջալալին:









































