ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը աշխատավարձերի ձևակերպման հարցը բարձրացրեց և դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին՝ նշեց. «Հայաստանում բացի բյուջետային, ֆինանսական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտից, շատ քիչ հիմնարկներ կարող ենք գտնել, որտեղ ձեւակերպվում են աշխատավարձերը։ Ես կարծում եմ, որ մեղավորը հարկային դրույքաչափն է, որ ձեռք չի տալիս ձևակերպել։ Չե՞ք կարծում, որ անկախ ամեն ինչից՝ ոչ արդարացի դրույքաչափերն են, որ ապահովում են ստվերի գոյությունը»։
Վախթանգ Միրումյանը պատասխանեց.«Մենք դրույքաչափի նվազեցում ենք առաջարկում, ինչը կարող է կանխել ստվերային շրջանառությունը։ Բացի այդ, ունենք շատ լավ զարգացած էլեկտրոնային համակագ, որտեղ ամեն ինչ երեւում է։ Հարկային վարչարարության պատասխանատուները ձեռքները ծալած չեն նստելու»։









































