«Երեք ծնողների» պրոցեդուրան՝ միտոքոնդրիումի փոխպատվաստում արտամարմնային բեղմնավորման ժամանակ, առաջին անգամ հաջողությամբ կատարվել է մարդու առողջ էմբրիոնների համար: Գործողության հաջող իրականացումը հնարավոր է դարձնում դրա օգտագործումը բժշկության մեջ արդեն 2017թ. վերջին, հայտնում է Nature ամսագիրը:
«Երեք ծնողների» մեթոդը դոնոր կնոջից միտոքոնդրիումի ԴՆԹ-ի փոխպատվաստումն է մոր ձվաբջջում, ինչի արդյունքում երեխան միտոքոնդրիումային ԴՆԹ է ստանում երրորդ կողմից: Գիտնականները կարծում են, որ դա հնարավորություն է տալիս խուսափել մոր կողմից մուտացիաների ազդեցությունից, որոնք կարող են հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են՝ դիաբետի համախտանիշը և խլությունը:
2010թ. Դուգ Թերնբուլը Նյուքասլի համալսարանից և նրա գործընկերները նոր մեթոդ են մշակել՝ կապված նրա հետ, որ վնասակար միտոքոնդրիումները ձվաբջջում հեռու են միջուկից (ԴՆԹ-ով): Այսպես, կարելի է նախ բեղմնավորել ձվաբջիջը, հետո դրանից հանել միջուկը և փոխպատվաստել դոնորական բջջի մեջ առողջ միտոքոնդրիումներով:
Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները 200 անգամ միջուկը փոխպատվաստել են՝ դոնորական առողջ ձվաբջիջիներ օգտագործելով: Գիտնականներին հաջողվել է կատարելագործել գործընթացը և կտրուկ նվազեցնել վնասակար միտոքոնդրիումների թիվը:








































