ԱՄՆ-ը իրավական ոլորտում կհամագործակցի բոլոր այն երկրների հետ, որտեղ կգտնվի ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը: Ամերիկյան իշխանությունները նրան մեղադրում են լրտեսության և պետական սեփականության հափշտակության մեջ՝ հիշեցրել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նանդա Չիտրին:
ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը Մոսկվայով և Հավանայով դեպի «ավելի ժողովրդավարական» երկիր՝ Վենեսուելա է ուղևորվում: Ինքնաթիռը, որում գտնվում է Սնոուդենը, վայրէջք է կատարել մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում: Մի քանի ժամ շարունակ Սնոուդենը կանցկացնի տարանցիկ ուղևորների համար նախատեսված գոտում: Փաստացի նա ՌԴ-ի սահմանը չի հատի, այնպես որ՝ ռուս իրավապահները նրան ձերբակալելու լիազորություն չեն ունենա:
«Նա այդ բարդ ճանապարհը ընտրել է այն հույսով, որ նրան չեն ձերբակալի»,- բացատրել է Интерфакс-ի անանուն աղբյուրը:









































