Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է արաբական լսարանին միտված սերիալի միջոցով աշխուժացնել ճգնաժամ վերապրող երկրի զբոսաշրջային բիզնեսը:
Այդ մասին հայտնել է զբոսաշրջային գործակալություններից մեկի ղեկավարը, որը պրոդյուսերներին համոզել է սերիալ նկարահանել Անթալիայում: Խոսքը «Մեծ տուն» սերիալի մասին է, որի ցուցադրությունը մեկնարկել է այս շաբաթ՝ կապված Ռամադանի մեկնարկի հետ:
30 սերիայից բաղկացած սերիալի բյուջեն կազմում է 3 միլիոն դոլար: Այն ցուցադրվում է TRT Al-Arabiya արաբալեզու ալիքով:
Սերիալի անվանումը ցույց է տալիս մեծ տուն, ուր մեկ հարկի տակ ապրել են թե՛ թուրքերը, թե՛ արաբները:







































