Միլանում Dolce&Gabbana-ի հավաքածուի ցուցադրության ժամանակ պոդիում է բարձրացել մերկ տղամարդ: Տղամարդն այդ կերպ փորձել է չեղյալ հայտարարել ցուցադրությունը՝ հաղորդում է բրիտանական Telegraph-ը:
Դեպքը տեղի է ունեցել տղամարդկանց «Գարուն-ամառ-2014» հավաքածուի ցուցադրության ժամանակ՝ 3 օր անց այն բանից, երբ հայտնի դիզայներներ Դոլչեն ու Գաբանան դատապարտվեցին ազատազրկման:
Տղամարդը մերկացել է ու կարմիր կոշիկներով մի քանի անգամ վազել պոդիումով, ապա անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել են բեմահարթակից:
Դեպքի ժամանակ սրահում էին շատ հանրահայտ մարդիկ, այդ թվում՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի իսպանացի հարձակվող Լիոնել Մեսսին:
Մերկ տղամարդու անունը հայտնի չէ:








































