Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում պատրաստվում է ԼՂ-ում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողով:
ՌԴ ԱԳՆ կայքում տեղ գտած հաղորդագրությունում նշված է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեին:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստումը:
ՌԴ ԱԳՆ-ն չի հայտնել, թե երբ է տեղի ունենալու այդ հանդիպումը:










































