ԱՄՆ-ում բարեհաջող են անցել նոր տեխնոոգիայի փորձարկումները, որը տալիս են հիվանդներին, ովքեր սրտի փոխպատվաստման հերթում են, առանց կենսական կարևոր օրգանի ապրել տևական ժամանակ։ Ստեն Լարկինն ապրել է 17 ամիս։ Այդ ընթացքում նրա սրտի գործառույթները կատարել է նրա ուսապարկում տեղադրված սարքը՝ հայտնում է CNET-ը։
Լարկինն այժմ 25 տարեկան է։ 2014 թվականի դեկտեմբերին նրա օրգանը հեռացրել էին և տեղադրել արհեստական սիրտ, իսկ այնուհետև այն միացրել SynCardia Freedom Portable Driver սարքին։
Սարքը կշռում է մոտ 6 կգ և կատարում օրգանիզմով արյան մատակարարման հանձնարարություն։ Սարքը 2014 թվականին անցել է բոլոր կլինիկական փորձարկումները։











































