Life պորտալը հրապարակել է տեսանյութ, որում հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը սկանդալ է սարքել օդանավում՝ պահանջելով թույլ տալ իրեն լքել օդանավը։ Օդանավը պետք է թռիչք կատարեր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։
Նշվում է, որ Սոբչակը բորտուղեկցորդուհու հետ վեճի մեջ է մտել ուղևորներից մեկին առնչվող հարցի պատճառով, որին օդանավ չէին թողնում տոմսը կորցնելու և չներկայացնելու պատճառով։ Նրա հետ վիճաբանությունը տևել է մոտ 40 րոպե։
Անձնակազմի գործողություններից և թռիչքի ձգձգումից վրդովված հեռուստահաղորդավարուհին ցանկացել է իջնել օդանավից։ Սոբչակին չի բավարարել բորտուղեկցորդուհու բացատրությունն առ այն, որ ինքը գործել է խիստ՝ ըստ հրահանգի։












































