Դամասկոսի հյուսիսում գտնվող ոստիկանական բաժանմունքում «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման 3 անդամները պայթեցրել են իրենց՝ մուտքի մոտ գնդակահարելով անվտանգության ուժերի 3 աշխատակիցների: Այդ մասին հաղորդել է սիրիական պետական SANA գործակալությունը:
Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 10-ը վիրավորվել են:
Ոստիկանները փորձել են կանխել տարօրինակ անձանց մուտքը շենք, բայց տեղում գնդակահարվել են, որից հետո ահաբեկիչները բարձրացել են առաջին հարկ և գործի են դրել պայթուցիկ սարքը: Գրեթե 10 մարդ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել:
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ ահաբեկիչները «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման անդամներ են, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ:









































