Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, քանի որ դա ազատ աշխարհի երաշխավորն է:
«Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ, քանի որ նա ազատ աշխարհի անվտանգության երաշխավորն է: Վրաստանը անկախության վերականգնումից ու մինչ այդ՝ գտնվելով երկաթե վարագույրի ներքո, եղել և մնում է ազատ աշխարհի արժեքների համար պայքարող երկիր:
Այդ արժեքները մեր ձգտումներն ու պարտականություններն են, և ՆԱՏՕ-ի հարցում գլխավոր հետաքրքրությունն այն է, որ նա ազատ աշխարհի ու այն մարդկանց պաշտպանն է, որոնք պայքարում են այդ արժեքների համար»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:








































