Շոտլանդիայի 68-ամյա բնակչուհի Բեթի Ռեյնոլդսը համացանցում հայտնի է դարձել իր կարճ հոլովակների շնորհիվ: Հոլովակներում կինը նմանակում է ռեփեր Դրեյքին՝ պարկապզուկի ուղեկցությամբ նրա երգերի տեքստերը կարդալով: Այս մասին հայտնում է Mashable պարբերականը:
Կինը պատմել է, որ հոլովակների գաղափարն իր որդունն է: Հոլովակների մեծ մասը նկարահանել է շոտլանդուհու որդին՝ Ստյուարտը. նա Vine-ում մոր համար էջ է բացել: Իսկ հոլովակներից մի քանիսը նկարահանել է ինքը՝ կինը, iPad-ով:
Իր նմանակումները նա անվանում է Scottish Drake: Նա ունի նաև հոլովակներ՝ նվիրված Քանյե Ուեսթին:









































