ԱՄՆ-ը այսօր կարձակի հետախուզական արբանյակ: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է արձակման օպերատոր United Launch Alliance ընկերությունը:
Delta 4-Heavy հրթիռի մեկնարկը նախատեսվում է 20:59-ին՝ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանի օդակայանից: ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզության կենտրոնական վարչության պատվերով ուղեծիր կհանվի «աշխարհի ամենամեծ արբանյակներից մեկը»: Իր ուսումնասիրությունների հիման վրա Spaceflight Now պորտալը ենթադրում է, որ տիեզերական սարքը նախատեսված է այլ երկրների ազդանշանների «գաղտնալսման» և ԱՄՆ-ի համար հետախուզական տվյալների հավաքման համար:
Եղանակային պայմանները ենթադրում են հաջող մեկնարկի 40% հավանականություն: Եթե ամպամածությունը խանգարի, հաջորդ փորձը կանցկացվի շաբաթ օրը:
Ենթադրաբար, Mentor սարքն ունի հսկայական ալեհավաք, որը բացած վիճակում հասնում է 100 մ երկարության: Արբանյակի տեղակայման ստույգ վայրը և դրա ծածկույթի գոտին չի հաղորդվում:









































