Սուդանյան Գեդարեֆ քաղաքում պատի փլուզման հետևանքով զոհվել է 12 մարդ, ովքեր Մեքքա ամենամյա ուխտագնացությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել: Այս մասին հաղորդել է France Press գործակալությունը:
Ականատեսների վկայությամբ՝ աղյուսե պատը փլուզվել է կառավարական շենքի դրսի կողմից:
Փլուզման պատճառը առայժմ հայտնի չէ:
Հաջը մուսուլմանների ուխտագնացությունն է Մեքքա և Մեդինա: Կյանքում գոնե մեկ անգամ այն պարտավոր է իրականացնել յուրաքանչյուր մուսուլման:









































