RIA Novosti-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) ձայների ճնշող մեծամասնությամբ աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման բանաձևին: «Կողմ» քվեարկել է 302 սենատոր, իսկ «դեմ»՝ 16-ը:
Փաստաթուղթը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում Եվրամիության ղեկավարության հետ պատժամիջոցների հարցը քննարկելիս պահանջել պատժամիջոցների ռեժիմի աստիճանաբար մեղմացում, ինչպես նաև խորհրդարանականների դեմ անձնական պատժամիջոցների չեղյալ հայտարարում` Մինսկի համաձայնությունների իրականացմանը համապատասխան: Փաստաթղթի հեղինակները համարում են, որ տնտեսական ոլորտում պատժամիջոցների աստիճանաբար մեղմացումը և դրանց վերանայումը քաղաքական ոլորտում կնպաստեն Մինսկի համաձայնագրի կատարման առաջընթացին:









































