ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ նիստում ընդգծեց, որ կոռուպցիոն ռիսկ է տեսնում գյուղատնտեսության վիճակագրության առումով. «Լոլիկի և պանրի հետ կապված պաշտոնական վիճակագրության մեջ նշված է. լոլիկի ցանքատարածությունները 3 տարվա ընթացքում չեն աճել, արտադրությունը չի աճել, ներմուծումը նվազել է, իսկ արտահանումը 6 անգամ ավելացել է։ Սա կամ կազուս է, կամ կոռուպցիա է, դուք որոշեք։ Պանրի դեպքում նույնը. արտադրությունը չի աճել, ներմուծումը նվազել է, արտահանումը 5 անգամ ավելացել է»
Նա նաև նշեց, որ արդեն լրանում է մեկ տարին, ինչ խաղողի հանձնած բերքի դիմաց մեծաթիվ մարդիկ չեն ստացել գումարները։ Խոստումներ է տվել կառավարությունը, որ կօգնի, չի օգնել: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց.«Ե՞րբ են փակվելու գյուղացիների պարտքերը»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































