Իրանի Բուշեր նահանգի Դաշթի և Դաշթիստան քաղաքներում 4.0 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի 3 քաղաքներում (Հորմուջ, Կակի, Շոմբե) ևս 6.1 բալանոց երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրա հետևանքով զոհվել էր 39, տուժել՝ ավելի քան հազար մարդ:










































