Saturday, 27 06 2026
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանն աշխարհում երկրորդն է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում

ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը վերջին 15 տարիներին Հայաստանում տվել են իրենց պտուղները: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս մասին հունիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում ԱՀԿ-ի կողմից կազմակերպված «Մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացում. տոնելով երկրի հաղթանակը» խորագրով միջոցառմանն ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ ԱՀԿ-ի վալիդացիայի գլոբալ կոմիտեի կողմից հաստատված ձեռքբերումը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Նա փաստեց, որ Հայաստանում ստեղծված են ՄԻԱՎ վարակի համաճարակի արդի մարտահրավերներին արձագանքման համարժեք կառույցներ: Նա նաև նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը, այդ թվում ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից առողջ երեխաների ծնունդը, Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են և այսպիսի կարևոր հավա ստագիր ստանալը ինքնանպատակ չէ: «Այսուհետ մենք կշարունակենք հետևողական ջանքեր գործադրել ձեռք բերած կարգավիճակը պահպանելու համար», – ասաց նախարարը:

Իր ելույթի վերջում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, Գլոբալ հիմնադրամին ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացմանը ցուցաբերվող անգնահատելի աջակցության և բեղմնավոր համագործակցության համար:

«Այսօր մենք միասին փոխում ենք համաճարակի զարգացման հետագիծը և որպեսզի այն չվերադառնա ու դուրս չգա հսկողությունից, պետք է փոխել այն մեկընդմիշտ», – եզրափակեց նախարարը:

Այսպիսով, Կուբայից հետո Հայաստանը Բելառուսի և Թայլանդի հետ միասին աշխարհում երկրորդ, իսկ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 53 երկրների թվում Բելառուսի հետ առաջին երկիրն է, որն արժանացավ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների նման բարձր գնահատականի և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցան նաև ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Ռեն Մինխոյը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիդը, ԱՀԿ-ի Հարավարևելյան Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Փունամ Քեթրապալ Սինկխը:

Իր ելույթում Ռեն Մինխոյն ասաց, որ մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման վերացումը հանրային առողջապահության զգալի նվաճումներից է, և այսօր «մենք տոնում ենք Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Թայլանդի հաջողություններն այս ոլորտում»: Միշել Սիդիբեն շնորհակալություն հայտնեց երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման երազանքն իրողություն դարձնելու համար, ինչը նշանակում է, որ հնարավոր է ունենալ ՄԻԱՎ-ից զերծ հասարակություն: Ջասթին Ֆորսիդը ևս շնորհավորեց երկրներին՝ նշելով, որ թեև Հայաստանը ՄԻԱՎ-ի ցածր տարավածություն ունեցող երկիր է, բայց շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության, անտենատալ խնամքի ու ՄԻԱՎ վարակի բուժման ոլորտներում բարձր մակարդակի հանձնառության` հասել է հաջողության, և վերջին 8 տարիների ընթացքում երկրում չի գրանցվել ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք: «Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել մինչ 2030թ. համաճարակը կասեցնելու համար, և այս 4 երկրների հաջողությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,- ասաց Ջասթին Ֆորսիդը:

Այնուհետև երկրներին, դրանց թվում Հայաստանի Հանրապետությանը, հանձնվեցին համապատասխան հավաստագրեր, ինչին հաջորդեցին հավաստագրեր ստացած երկրների ներկայացուցիչների ելույթները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում