Լուվրն ու Օրսե թանգարանը վերսկսել են աշխատանքը Ֆրանսիայի մայրաքաղաքում ջրհեղեղից հետո՝ հայտնում է The Local-ը։ Ցուցահանդեսային համալիրները փակ էին 5 օր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սենա գետի փարիզյան հատվածում ջրի մակարդակը հասել է 1982 թվականից ի վեր ռեկորդային ցուցանիշի։ Լուվրը հեղեղումների պատճառով տարհանել էր արվեստի գործերի մի մասը։
Հունիսի 5-ին Սենայում ջրի մակարդակը իջել էր 6 մետրից, որից հետո օդերևութաբանները փաստել էին, որ ջրհեղեղի պիկն անցել է։
Թանգարանը ջրհեղեղից չի տուժել, սակայն չվաճառված տոմսերի պատճառով կորցրել է մոտ 1.5 մլն եվրո։








































