Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ծառուկյանը վերականգնեց «Նարեկ» ծերանոցի ֆինանսավորումը՝ հասցնելով ամեն ամիս 200 հազար դրամի

1999թ. բացված Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցն օգնության կարիք ունի։ Օգնության խնդրանքով օրերս «Սաթենիկ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, «Նարեկ» ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը և ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը հանդիպել էին լրագրողների հետ և ներկայացրել ծերանոցի խնդիրները՝ ունեն 37 ծեր, ոմանք անկողնային, ծերանոցը պահվում է ծերերի թոշակներով և ծերանոցի այցելուների դրամական աջակցությամբ: Ամուսինները նշել էին, որ եթե գտնվի բարեգործական մի կազմակերպություն, որն ամիսը 300-400 հազար փոխանցի, իրենց կբավականացնի բոլոր խնդիրների լուծման համար։

Ուշագրավն այն էր, որ նրանք զարմանքով էին արձանագրել այն փաստը, որ նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն աջակցում էր ծերանոցին, մինչդեռ արդեն երկու տարի է, գրեթե չի աջակցում:

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ինչու է դադարեցվել ֆինանսավորումը կամ դադարեցվել է, թե ոչ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծերանոցին տրվող ֆինանսավորումը որևէ ժամանակահատվածում չի դադարեցվել և այդ մասին նախօրեին տնօրեն Շողիկ Միքայելյանն իր հետ զրույցում ասել ու փաստել է, քանի որ կան փոխանցումների բոլոր փաստաթղթերը, փոխանցումները կանոնավոր կերպով կատարվել են:

«Ավելին ասեմ՝ նախօրեին պարոն Ծառուկյանի հանձնարարականով այցելել եմ ծերանոց, զրուցել եմ իրենց հետ: Պարոն Ծառուկյանը հանձնարարել է, որ ֆինանսավորումը մեծանա, ու երեկ էլ կանխիկ գումար է փոխանցվել ընթացիկ հոգսերը հոգալու համար, ու այսուհետ յուրաքանչյուր ամիս ֆինանսավորումը մեծացած չափով շարունակելու են ստանալ: Ուղղակի այս ընթացքում ծերերի թվաքանակն ավելացել է, որի մասին պարոն Ծառուկյանը տեղյակ չի եղել, և ֆինանսավորումը չի ավելացել, բայց ընթացիկ ֆինանսավորում յուրաքանչյուր ամիս իրականացվել է»,- ասաց Իվետա Տոնոյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը նշեց, որ իրականում եղել է ֆինանսավորում, բայց չի բավարարել, քանի որ ծերերը նախկին 18-ից ավելացել են 34-ի: «Դրա համար թյուրիմացություն էր առաջացել, Ծառուկյանի կողմից 200 հազար դրամ գումար է տրվել, ուրախ ենք, որ ֆինանսավորման չափը մեծացավ, ամեն ամիս այդքանը մեզ բավարարում է»,- ասաց Ֆիրդոն Միքայելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում