Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ստորագրել է 2016 թվականի հոկտեմբերին 8-ին երկրում խորհրդարանական հերթական ընտրությունները նշանակելու մասին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու կարգադրությունը:
Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետի աշխատակազմը: Այդպիսով, խորհրդարանական ընտրությունների անցկացումից ուղիղ 4 ամիս առաջ պաշտոնապես տրվել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից նախընտրական արշավի մեկնարկը:
Կվիրիկաշվիլին, որը գտնվում է Բաթումում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Այսօրվանից սկսած՝ Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական ժամանակաշրջանը: Վրաստանում նախընտրական մրցավազքի ստանդարտն էապես բարելավել է: Այդ բոլոր քայլերն ուղղված են ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը»:









































