Հորդանանն զգուշանում է ինչպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հանկարծակի տապալումից, այնպես էլ հարևան երկրում քաղաքացիական պատերազմի շարունակվելուց: Այդ մասին հայտարարել է Հորդանանի վարչապետ Աբդալլահ Ան-Նասուրը՝ հաղորդում է RIA Novosti-ին:
«Եթե պատերազմը շարունակվի, դա մեզ համար խնդիր կլինի, և եթե այն ավարտվի վարչակարգի հանկարծակի տապալումով, դա մեզ համար նույնպես խնդիր է դառնալու»,- ասել է ան-Նասուրը:
Նա պարզաբանել է, որ Ասադի վարչակարգի անկումը նշանակում է Սիրիայում ժողովրդագրական իրավիճակի փոփոխություն, փախստականների ալիքներ, բռնություն:
Ան-Նասուրը նաև հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, որ Հորդանանի տարածքում կան սիրիացի գրահոյինների մարզական բազաներ և, որ Հորդանանի տարածքից հնարավոր է իրականացվի օտարերկրյա ռազմական ներխուժում Սիրիա:









































