Առողջ սննդի վերաբերյալ ամերիկացի մասնագետներ Դևիդ Զինչենկոն և Փիթեր Մուրը հատուկ սննդակարգ են մշակել, որը շատ արագությամբ տարածվեց: Այն ստացել է «8-ժամյա սննդակարգ» անվանումը, բայց ոչ թե նրա համար, որ օգնում է քաշ գցել 8 ժամվա ընթացքում, այլ անհրաժեշտ է սնվել օրական 8 ժամ ընդմիջումներով: Իսկ «ընդմիջման» ընթացքում կարելի է ջուր և ոչ քաղցր թեյ խմել:
Սննդակարգի հիմնական նպատակը նախաճաշի և ընթրիքի միջև ժամանակի երկարաձգումն է, որպեսզի օրգանիզմը ժամանակ ունենա օգտագործել բոլոր կալորիաները և սննդանյութերը: Սննդակարգի հիմնական առավելությունն այն է, որ օրակարգից չի հանվում ոչ մի սննդամթերք: Դրա հեղինակները վստահ են, որ այս կերպ կարելի է նիհարել շաբաթական 4-5 կգ-ով:









































